Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց <<Մարզի զարգացումը` քո համայնքից>> խորագրով եռօրյա հանդիպում-քննարկումը
16.12.2019
ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվեց <<Մարզի զարգացումը` քո համայնքից>> խորագրով եռօրյա հանդիպում-քննարկումը:
Այն ամփոփվեց hամայնքապետերի և համայնքապետարանի աշխատակիցների ձեռք բերված ինֆորմացիայի և գիտելիքների արդյունքում ձևավորված առաջարկներով:
Առաջ քաշվեցին միջհամայնքային համագործակցությունների տարբեր ձևաչափեր, որոնք մոտ ապագայում կյանքի կկոչվեն:
Համայնքապետարանների զարգացման ծրագրերի պատասխանատուները ներկայացրեցին իրենց համայնքները և համայնքների զբոսաշրջային գրավչությունը, ոլորտում առկա խնդիրները և գործող զբոսաշրջային ենթակառուցվածքները:
Քննարկումների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ երեք օրերի ընթացքում բարձրաձայնված հարցերի, խնդիրների և առաջարկների համակարգման և մշակման համար ձևավորել աշխատանքային խմբեր, որոնց կազմում կընդգրկվեն համայնքապետեր, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցներ: Աշխատանքային խմբերի միջոցով գտնել ներհամայնքային և միջհամայնքային խնդիրների լուծումներ: