Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում ընթանում է <<Մարզի զարգացումը քո համայնքից>> խորագրով եռօրյա հանդիպում-քննարկումը

15.12.2019

 <<Մարզի զարգացումը քո համայնքից>> խորագրով հանդիպում-քննարկման երկրորդ օրը (15-ը դեկտեմբերի )  հագեցած էր ոլորտային քննարկումներով։
Երկորդ օրվա ընթացքում քննարկման թեմանները ավելի խորը մասնագիտական և ընդգրկուն էին՝ խոսվեց մարզի անվտանգությունից, առկա գյուղատնտեսական նորամուծություններից և նորություններից, մարզում պրոբացիայի տեսչության ծառայության կարևորությունից, սուբվենցիոն ծրագրերի պատշաճ կատարման կարևորությունից, համայնքների համար ֆոնդահայթաթման ուղիներից և մեթոդներից:

Օրվա հիմնական խոսնակներն էին ՝
1. Գեղամ Մարգարյանը (Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ), ով ներկայացրեց «Պետության կողմից օժանդակություն ջերմոցային տնտեսություններին» ծրագիրը, ծրագրի առավելությունները և դիմելու ընթացակարգը,
2. Արամ Կոստանյանը (Վայոց ձոր մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ ) ով խոսեց սուբվենցիայի հայեցակարգի և սուբվենցիոն ծրագրերի մասին, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերի նվազման վերաբերյալ առաջարկություններով,
3. Տիգրան Սուքիասյանը (ֆոնդահայթայթման մասնագետ) ով խոսեց համայնքների համար հնարավոր ֆոնդերի, ֆոնդահայթայթման գործիքների և դրամաշնորհներ գրելու հմտությունների և նրբությունների մասին, շեշտը դնելով Վայոց ձոր մարզի զարգացման երկու հիմնական ուղղությունների՝ տուրիզմի և գյուղատնտեսության վրա։

4. Օրվա երկրորդ կեսին, Վայոց ձոր մարզի զինվորական կոմիսար Ա․ Հովսեփյանը և Վայոց ձորի մարզպետ Ա․ Գրիգորյանը պաշտպանության նախարարի կողմից պատվոգրեր հանձնեցին Գլաձոր, Վայք համայնքների ղեկավարներին և Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավարին սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

5. Օրն ամփոփվեց Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի պետ Արմեն Գրիգորյանի և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտակ Մովսիսյանի ելույթներով, ովքեր խոսեցին վերականգնողական արդարադատության, պրոբացիայի ծառայության, դրա գործառույթների ու խնդիրների մասին՝ կարևորելով ծրագրում մարզի համայնքների ներգրավվածության դերը։

Հանդիպում քննարկմանը ակտիվ մասնակցություն ունեցան համայնքապետները, համայնքապետարանի ու մարզպետարանի աշխատակիցները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26