Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հեղինակ-կատարող Արման Վարդանյանի պատրաստած կիթառների շնորհանդես-ցուցադրությունը՝ Վայոց ձորում
13.12.2019
Դեկտեմբերի 13-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում կայացավ հեղինակ-կատարող Արման Վարդանյանի պատրաստած կիթառների շնորհանդես-ցուցադրությունը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր և Գլաձոր համայնքների աշխատակիցներ, հեղինակի արվեստակից ընկերները, հարազատներ և մշակութասեր անհատներ:
Հնչեցին բարեմաղթանքներ և հիացումի խոսքեր՝ հայկական փայտին <<շունչ>> հաղորդելու նրան ունակության և հեղինակային կատարումների առիթով: Նա կիթառներն անվանակոչել է հայկական Անի, Մանե, Նանե, Նարե, Սոսե անձնանուներով:
Արման Վարդանյանի պատրաստած կիթառների գործածությամբ միջոցառման մասնակիցներին ողջունեցին հեղինակ-կատարողներ Արմեն Ադամյանը, Արթուր Մարտիրոսյանը: Հնչեցին գործիքային կատարումներ և կոմիտասյան երգեր:
Միջոցառումն ավարտվեց Արման Վարդանյանի գեղեցիկ կատարումով: