Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է Եգեգնաձորի <<Սովորենք փոքրիկ քայլերի արվեստը>> թատերախմբի պատանի դերասաններին
11.12.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է <<Նռան հատիկ>> հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի մասնակից, Եգեգնաձորի մշակույթի տան <<Սովորենք փոքրիկ քայլերի արվեստը>> թատերախմբի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանին և թատերախմբի պատանի դերասաններին:
Հանդիպման ընթացքում ներկայացումից ցուցադրվել է փոքրիկ հատված: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է հյուրերին <<Նռան հատիկ 2019>> -ին մասնակցելու և մարզը արժանավույն ներկայացնելու համար:
Արարատ Գրիգորյանը թատերախմբի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանին և դերասաններին մաղթել է բազմաթիվ բեմականացումներ, մեծ բեմեր, բազում մրցանակներ: Մարզպետն իր անունից պատվոգրեր է հանձնել թատերախմբի ղեկավարին և դերասաններին:
Նշենք, որ թատերախմբի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանն արժանացել է <<Նռան հատիկ-2019>> փառատոնի <<Ինքնատիպ ռեժիսորական լուծում>> մրցանակին, իսկ թատերախմբի անդամ Խաչիկ Վարդանյանը դարձել է <<Լավագույն հոր կերպար>> ավանակարգի մրցանակակիր՝ Արամաշոտ Պապայանի <<Շշմեցուցիչ հարված>> բեմականացման մեջ Հազարի կերպարը լավագույնս մարմնավորելու համար: