Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված միջոցառում Վայոց ձորում
11.12.2019
Դեկտեմբերի 3-ին <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր ինտեգրման ցերեկույթ նվիրված հաշմանդամության միջազգային օրվան: Միջոցառման բացման խոսքում հասարակական կազմակերպության նախագահ Խնկանուշ Մարկոսյանը ողջունեց ներկաներին և միջոցառման կայացման գործում աջակցություն ցուցաբերած բոլոր կառույցներին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներ: