Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Ճանաչողական այցով Ջերմուկ համայնքում էր
10.12.2019
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան / Ararat Grigoryan-ը ճանաչողական այցով Ջերմուկ համայնքում էր:
Մարզպետն այցելեց Ջերմուկ խոշորոցված համայնքում ընդգրկված Կարմրաշեն, Հերհեր, Գնդեվազ, Կեչուտ և Ջերմուկ բնակավայրեր:
Համայնքի ղեկավար Vardan Hovhannisyan-ի ուղեկցությամբ մարզպետը եղավ բոլոր բնակավայրերի մանկապարտեզներում և դպրոցներում, Ջերմուկում այցելեց <<Ջերմուկ>> -ի արտադրամաս, որտեղ մանրամասն ծանոթացավ արտադրական ողջ շրջափուլին՝ լաբորատորիայից մինչև փաթեթավորում:
Ջերմուկ բնակավայրում մարզպետն այցելեց նաև Ջերմուկի երիտասարդական կենտրոն և Գրանդ Ռեզորտ հյուրանոց, որի տանիքի մատուռում մասնակցեց մոմավառության:
Նշված բնակավայրերում տեղի է ունեցել Արարատ Գրիգորյանի հանդիպումը բնակիչների հետ, որի ընթացքում մարզպետը ծանոթացել է նրանց հուզող հարցերին և տեղեկացել բնակավայրերում առկա խնդիրներին:
Մարզպետը պատասխանել է իրեն ուղղված հարցերին, իսկ գյուղատնտեսությանը և կենսագործունեության այլ ոլորտներին վերաբերող հարցերին պատասխանել են աշխատանքային խմբի անդամները:
Բարձրաձայնված այն հարցերը, որոնք վերլուծելու կամ քննարկելու անհրաժեշտության են եղել, գրանցվել են մարզպետին ուղեկցող աշխատանքային խմբի անդամների (մարզպետի խորհրդականներ, օգնականներ և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ) կողմից՝ քննարկում կազմակերպելու նպատակով: