Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը
06.12.2019
Այսօր` դեկտեմբեր 6-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական խորհրդակցությունը, մարզպետի խորհրդականի, օգնականի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ:
Քաղաքաշինության վարչության պետը զեկուցեց Թառաթումբ գյուղի միջնակարգ դպրոցի շենքային պայմանների ուսումնասիրության մասին և ներկայացրեց սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացված աշխատանքների ուսումնասիրության արդյունքները:
ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետը տեղեկություն ներկայացրեց մարզի համայնքներ մարզպետի ճանաչողական այցերի ընթացքում բնակչության կողմից բարձրաձայնված և աշխատանքային խմբի կողմից գրանցված հարցերի քննարկման ընթացքի և վարչության կատարած այլ աշխատանքների մասին:
Արարատ Գրիգորյանը ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետին հանձնարարեց՝ զբաղվել համայնքների ղեկավարների հետ մարզպետի հանդիպման նախապատրաստական աշխատանքներով:
Մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց՝ հանդիպել հեռագնա արոտավայրերից անասուններ տեղափոխող սեփականատերերին, տեղափոխման խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
Հաշվետվություն ներկայացրին ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման, առողջապահության և սոցիալական ապահովություն, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների ներկայացուցիչները:
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը տեղեկացրեց, որ գրություններ են ուղարկվել ՀՀ ՏԿԵ նախարարություն, որպեսզի Արփի և Ռինդ գյուղերում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով հետաձգվեն 2020թ.:
Մարզի տարածքի վերին գոտիներում գործող ճանապարհների ձնամաքրման և ճանապարհային այլ աշխատանքների վերաբերյալ տեղեկություն ներկայացրեց քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք: