Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական հերթական այցով Վայք համայնքում էր
05.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական հերթական այցի հասցեն Վայք համայնքն էր:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայք համայնքի ղեկավար Թարո Ավետյանի ուղեկցությամբ աշխատանքային խմբով եղել է համայնքի Ազատեկ, Արին, Զեդեա, Փոռ և Վայք բնակավայրերում:
Ազատեկ, Արին, Փոռ գյուղերում և Վայք քաղաքում տեղի են ունեցել մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումները բնակիչների հետ: Մարզպետը զրուցել է հանդիպման մասնակիցների հետ, ծանոթացել բնակիչներին հուզող հարցերին, տեղեկացել բնակավայրերում առկա խնդիրներին:
Արարատ Գրիգորյանը պատասխանել է իրեն ուղղված հարցերին, իսկ ոլորտային ուղղվածության հարցերին պատասխանել են աշխատանքային խմբի անդամները:
Զեդեա բնակավայրում մարզպետն այցելել է նաև գյուղի դպրոց, զրուցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Հանդիպումների ընթացքում բարձրաձայնված այն հարցերը, որոնք վերլուծելու կամ քննարկելու անհրաժեշտության հարցերը են եղել, գրանցվել են մարզպետին ուղեկցող աշխատանքային խմբի կողմից, քննարկում կազմակերպելու նպատակով: