Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ
04.12.2019
Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը Վայոց ձորի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
Տնօրենները համառոտ տեղեկություններ ներկայացրին իրենց ղեկավարած հաստատությունների, ինչպես նաև դպրոցներում կատարված աշխատանքների և իրականացվելիք ծրագրերի մասին:
Հանդիպման ժամանակ տնօրենները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, որոնց շուրջ տեղի ունեցավ քննարկում:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարություն տվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ վերլուծել բարձրաձայնված հարցերը և գտնել նշված հարցերի լուծման ուղիները:
Հանդիպման ամփոփիչ խոսքում մարզպետը տնօրեններին հանձնարարեց ուսման որակի ապահովման խնդիրները, աշակերտների բացակայությունների հարցերը պահել ուշադրության կենտրոնում և աշխատանքներ տանել ձմեռվա ընթացքում ուսումնական գործընթացի համար նորմալ միջավայր ստեղծելու ուղղությամբ :
Խոսքի ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանն արդյունավետ աշխատանք և հաջողություններ մաղթեց դպրոցների տնօրեններին: