Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

03.12.2019

  Սիրելի բարեկամներ:
1992 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց՝ Հաշմանդամների միջազգային օր:
2006 թվականի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը:
Սիրելի հայրենակիցներ, օրվա խորհուրդը մեզ հիշեցնում է, որ մեր կողքին ապրում են նույն իրավունքներն ունեցող, սակայն սահմանափակ կարողություններով անձիք: Նրանց համար հավասար պայմաններ և իրավունքների իրացման հնարավորություններ ստեղծելու համար աշխարհի առաջադեմ մարդկությունը, միջազգային ու հասարակական կազմակերպություններ, բազմաթիվ պետություններ անում են հնարավոր ամենը:
Վայոց ձորի մարզում ապրում են տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 4365 անձիք, որոնք վայելում են մարզային իշխանությունների հարգանքը, ուշադրությունը սերն ու բարեկամությունը:
Վայոց ձորի մարզում նույնպես աշխատանքներ են տարվում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, մարզում գործող սոցիալական ուղղվածությամբ հասարակական կազմակերպությունները ծրագրեր են իրականացնում: Սակայն դեռ շատ բան կա անելու: Ցանկալի արդյունքի հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
Իմ սիրելի բարեկամներ, մաղթում եմ ձեզ ամուր-ամուր առողջություն, հասարակական կյանքին և բնության վայելքներին մասնակցության հնարավորություններ:
Սիրելիներս, մենք ձեզ շատ ենք գնահատում ու սիրում: Ցանկանում ենք, որ դուք ապրեք խաղաղությամբ, սիրով և ուշադրությամբ շրջապատված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26