Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ դեկտեմբեր ամսվա աշխատանքային առաջին խորհրդակցությունը

02.12.2019

  Այսօր` դեկտեմբեր 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական խորհրդակցությունը, մարզպետի խորհրդականի, օգնականի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ:
Արարատ Գրիգորյանը քաղաքաշինության վարչության պետին հանձնարարեց համագործակցելով զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի հետ, ամբողջական տեղեկանք ներկայացնել սուբվենցիոն ծրագրերով մարզում կատարվող աշխատանքների մասին: Իսկ ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետին հանձնարարեց՝ ուշադրության կենտրոնում պահել մարզի համայնքների, առանձնապես քաղաքների, աղբահանության խնդիրները և զբաղվել համայնքներ այցերի կազմակերպչական հարցերով:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի 2020 թ. կարիքների համար գնումների ցանկում կատարվելիք փոփոխությունների մասին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը մտահոգություն հայտնեց մարզում առկա խոտհարքերի ոչ ճիշտ օգտագործման վերաբերյալ, որի կապակցությամբ մարզպետ Արարատ Գրիգորյանը վարչության պետին հանձնարարեց՝ մշակել արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր մոտեցումներ և ներկայացնել քննարկման:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկություն հաղորդեց հիվանդանոցներում բուժում ստացող անձանց մասին, ինչպես նաև նշեց, որ մարզում ջրծաղիկ վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է արձանագրվել: Վարչության պետը նշեց, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է և այդ կապակցությամբ հավելեց, որ Վայոց ձորի մարզում սոցօգնություն ստացած անձանց շուրջ 80%-ը հաշանդամներ են:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչը տեղեկություն ներկայացրեց նախորդ շաբաթ մարզի հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ մարզպետի հանդիպման ընթացքում բարձրաձայնված հարցերից մի քանիսի մասին, որը վերաբերում էր դպրոցական շենքերի պայմաններին: Մարզպետը հանձնարարեց քաղաքաշինության վարչության պետին, այցելել նշված դպրոցներ և ուսումնասիրության վերաբերյալ տեղեկանք ներկայացնել: Իսկ մարզպետարանի ԿՄՍ վարչության ներկայացուցչին հանձնարարեց՝ հետևել դպրոցի տնօրենների կարգապահությանը:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը տեղեկացրեց, որ անհրաժեշտաբար վերանայվում և թարմացվում են մարզում որդեգրման իրավունք ստացած անձանց փաստաթղթերը: Բաժնի պետը ներկայացրեց նաև երկու անապահով ընտանիքների երեխաների ձմեռային շրջանի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Քննարկվեց նաև հողային հարաբերություններին, քաղպաշտպանությանը, ձմեռային զորակոչի կազմակերպմանը, քաղաքացիական ծառայության անձնագրերի հաստատմանը վերաբերող հարցեր:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը խորհրդակցության ավարտին արդյունավետ աշխատանք մաղթեց բոլորին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34