Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետարանում կայացել է քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը
28.11.2019
Ս/թ նոյեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացել է քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը: Նախապես հերթագրված 113 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 97-ը:
Դիմումատուների բարձրացրած հարցերը վերաբերել են հողային, բնակարանային, աշխատանքային, առողջական, սոցիալական և խմելու ջրի մատակարարման խնդիրներին:
Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարականներ է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Քաղաքացիներից 65-ի դիմումները, որոնք վերաբերում էին դրամական օգնություն ստանալուն, բավարարվել են: