Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրգորյանը ներկա է եղել <Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ> ամենամյա ազգային մրցանակաբաշխությանը
26.11.2019
Նոյեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրգորյանը ներկա է եղել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած <Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ> ամենամյա ազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը:
Հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին հանձնվել է 2019 թվականի <Խելացի կառավարիչ> մրցանակը:
Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր <Համազգային վստահություն> խորհուրդը, որն ամեն տարի սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական վերլուծությունների արդյունքներով մրցանակներ է շնորհում բարձր վարկանիշ ունեցող, կոորպորատիվ պատասխանատվությամբ աչքի ընկած կազմակերպություններին և ժողովրդի գնահատանքին ու վստահությանն արժանացած բժիշկներին, հանրային գործիչներին, կանանց՝ մշակույթի, բիզնեսի, սպորտի և այլ ոլորտներից: