Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է բարեգործ Վիգեն Կարապետյանին

25.11.2019

  Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալեց Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։ Հանդիպմանը մասնակցեց նաև Վայոց ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։
  Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից <Մարշալ Բաղրամյան> գերատեսչական մեդալով պարգևատրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզում տարիներ շարունակ իրականացրած բարեգործական ծրագրերի համար։
Վիգեն Կարապետյանը 25 տարի շարունակ Վայոց ձորի թեմի հետ համագործակցությամբ մարզում իրականացնում է սոցիալական ծրագրեր։
Վերջին բարեգործական ծրագիրը հանրապետության հարավարևմտյան սահմանամերձ համայնքների զինծառայողներին, նրանց ընտանիքներին և համայնքի բնակիչներին անվճար ծառայություն մատուցող շարժական ատամնաբուժարանն է։
Ծրագիրն իրականացվում է Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության, <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի, հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի և <Փարոս> հիմնադրամի համագործակցությամբ։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանը քննարկեցին մարզում համագործակցության խորացման հնարավորությունները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37