Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման արարողությանը

23.11.2019

 Նոյեմբերի 22-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ դպրոցի  բակում  տեղադրված,  Հայ մեծանուն երգահան, Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: 

    Դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանը ներկայացրեց միջոցառման ծրագիրը:  Մարզպետ Արարատ Գրիգորյանն արձանի բացման առիթով  ողջունեց դպրոցի ուսուցիչներին, սաներին և Կոմիտասի արվեստի երկրպագուներին: 

Ողջույնի  խոսք ասաց նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, Տեր Վազգեն  քահանա Հովհաննիսյանը:

Դպրոցի սաները կոմիտասյան կատարումներով ողջունեցին միջոցառման մասնակիցներին:

Նշենք, որ արձանի հեղինակը վայոցձորցի ճանաչված նկարիչ-քանդակագործ, վաղամեռիկ Վան Եղյանն է:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34