Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում տեղադրված խաչի օրհնության կարգի արարողությանը
23.11.2019
Ս/թ նոյեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ մասնակցել է համայնքի Աղավնաձոր բնակավայրի Ուլգյուր հանդամասում Հակոբջանյանների ընտանիքի կողմից տեղադրված երկաթե լուսավորվող խաչի օրհնության կարգի արարողությանը։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է արարողակարգի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հատնել Նորիկ Հակոբջանյանին, աստվածահաճո իր քայլի համար:
Նշենք, որ վերջին ժամանակներս մարզի մի շարք համայնքներում տեղադրվել են երկաթե խաչեր և խաչքարեր: