Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը
22.11.2019
Այսօր՝ նոյեմբեր 22-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական խորհրդակցությունը, մարզպետի խորհրդականի, օգնականի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրին ստորաբաժանումների ղեկավարները:
Քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ շարունակվել են այցերը համայնքներ, սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարման ընթացքն ու որակն ուսումնասիրելու նպատակով: Զեկուցվեց Ջերմուկում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին և ներկայացրեց Շատինի վերանորոգվող մանկապարտեզի սեյսմակայունության վերաբերյալ եզրակացության հիմնավորումները՝ ըստ ներկայացված փաստաթղթի:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը վարչության պետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում սուբվենցիոն ծրագրերի աշխատանքների ընթացքը և հանդիպում կազմակերպել Շատինի մանկապարտեզի սեյսմակայունության վերաբերյալ եզրակացության փաստաթղթի հեղինակների հետ:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, որ մարզում խոշոր եղջերավոր անասունների մսի և կաթի արտադրություն հիմնելու նպատակով աշխատանքներ են տարվել երկու ներդրողների հետ, որոնք առաջիկայում, համայնքների ղեկավարների հետ համագործակցելով, կսկսեն նախապատրաստական աշխատանքները :
Մարզպետը ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետին հանձնարարություն տվեց համայնքներ այցերի ժամանակ բնակիչների կողմից բարձրացված հարցերը, որոնք վերաբերում են խմելու և ոռոգելի ջրերի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարումների խնդրին, քննարկել համապատասխան կառույցների և պատասխանատու անձանց հետ, լուծման ուղիները գտնելու նպատակով:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետին Արարատ Գրիգորյանը հանձնարարեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների բարելավման նպատակով, անհրաժեշտության դեպքում ապահովել խորհրդատվություն և մեթոդական օգնություն, իսկ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարեց՝ ուշադրության կենտրոնում պահել սեզոնային վիրուսային հիվանդությունների տարածումը կանխարգելելու աշխատանքները: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչը զեկուցրեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին: Հանձնարարություններ ստացան նաև կազմակերպչական գործընթացներում ընդգրկված ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետը կրկին անդրադարձավ աշխատանքային ներքին կարգ ու կանոնի պահպանմանը:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք: