Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցերը Արենի համայնքի բնակավայրեր
21.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 21- ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցերով կրկին Արենի համայքում էր։ Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ Արարատ Գրիգորյանն այցելեց Աղավնաձոր, Արփի և Ագարակաձոր բնակավայրեր: Ագարակաձոր և Աղավնաձոր բնակավայրերում մարզպետը հանդիպեց բնակիչների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին և բնակավայրերում տիրող իրավիճակին: Երկու գյուղերում էլ Արարատ Գրիգորյանն այցելեց նաև մանկապարտեզներ, ծանոթացավ երեխաների պահման պայմաններին և մատուցվող սննդի տեսականուն: Ագարակաձորցի նախադպրոցական երեխաները մարզպետին ընդունեցին Աղուհացով:
Արարատ Գրիգորյանն Արփիում հանդիպեց Արփիի, Գնիշիկի և Մոզրովի բնակիչներին և այցելեց մանկապարտեզ:
Բնակիչնների հետ հանդիպումների ընթացքում բարձրացված մի շարք հարցերի տեղում պատասխանեցին մարզպետին ուղեկցող աշխատանքային խմբի անդամները: Բարձրաձայնած մի քանի հարցեր, մարզպետ Արարատ Գրիգորյանի հանձնարարությամբ,գրանցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները՝ քննարկումներ կազմակերպելու համար :