Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ զբաղվածության աջակցության Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը
21.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը:
Նիստի աշխատանքները ղեկավարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը:
Օրակարգում քննարկվեցին <Վարձատրվող հասարակական աշխատանքներ> ծրագրի շրջանակներում իրականացվելիք Վայք քաղաքի <Արևիկ մարզադաշտի հարակից քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքներ> և Արենի համայնքի Ելփին բնակավայրի <Մշակույթի տան մի հատվածի ներքին հարդարման աշխատանքներ> ծրագրերի հաստատման հարցերը:
Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին կատարվելիք աշխատանքներին և հաստատեցին ծրագրերը: