Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպած կլոր-սեղան հանդիպմանը
16.11.2019
Նոյեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Վայոց ձորի մարզպետարանում կազմակերպած կլոր-սեղան հանդիպմանը:
Հանդիպման սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է հյուրերին, կարևորել կազմակերպության մարդասիրական առաքելությունը:
Կլոր-սեղան հանդիպմանը ներկայացվել են ընկերության կողմից սոցիալական խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքները և քննարկվել են մարզում առկա սոցիալական կարիքները վեր հանելու և դրանց արձագանքելու մեխանիզմները:
Հանդիպմանը մասնակցել են մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետը, Հայկական Կարմիր խաչի ընկերության պատասխանատուներ և կազմակերպության Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը: