Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

16.11.2019

 Սիրելի՛ ուսանողներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Ողջ աշխարհում այս օրը նշում են որպես Ուսանողների միջազգային օր: Նոյեմբերի 17-ը որպես Ուսանողների միջազգային համերաշխության օր 1946 թվականին Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրահայում հռչակվել է Ուսանողների համաշխարհային կոնգրեսի կողմից: Հռչակումից ի վեր տոնն այս դարձել ուսանողների համախմբման օր: Այն խորհրդանշում է խորը և կայուն գիտելիքներով, արդիական մտածողությամբ, աշխարհընկալման թարմությամբ օժտված երիտասարդություն՝ ի դեմս ուսանողների:
Վայոց ձորի մարզի, սիրելի՛ ուսանողներ, համոզված եմ, որ մեր մարզի զարգացման և առաջընթացի համար կօգտագործեք ձեր ողջ իմացությունն ու գիտելիքները, երիտասարդական ուժն ու եռանդը:
Սիրելինե՛րս, կրկին շնորհավորում եմ ձեզ, Ուսանողների միջազգային օրվա առիթով, մաղթում եմ երջանիկ, անհոգ և անակնկալներով լեցուն ուսանողական տարիներ:

Հարգանքով և սիրով՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Արարատ Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29