Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցով եղել է Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում

14.11.2019

  Նոյեմբերի 14-ին,  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցի առաջին  կանգառը Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրն էր, ուր Արարատ Գրիգորյանին դիմավորեցին Աղուհացով:

Մարզպետ Արարատ Գրիգորյանին ուղեկցում էր համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը:

Մարզպետը Գոմք էր այցելել աշխատանքային խմբով, որում ընդգրկված էին մարզպետի խորհրդականները և ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները: 

Գոմքի բնակիչները հանդիպման ընթացքում ներկայացրել են  գյուղում առկա խնդիրները և իրենց հուզող  հարցերը, որոնց մի մասին մարզպետարանի աշխատակիցները տեղում պատասխանել են, իսկ քննարկման ենթակա հարցերը   աշխատանքային խմբի համապատասխան աշխատակիցները գրանցել են՝  հարցերի լուծման հնարավոր ուղիներ գտնելու համար մարզպետարանում քննարկումներ կազմակերպելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 15:01:51