Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բուժամանկաբարձական կետերի բուժքույրերի վերապատրաստում Վայոց ձորում
14.11.2019

2019 թվականի նոյեմբերի 11-ին և 12-ին Եղեգնաձորի ԲԿ ՓԲԸ-ում կազմակերպվել էր վերապատրաստման սեմինար, Վայոց ձորի մարզի բժշկական կազմակերպությունների Բուժամանկաբարձական կետերի բուժքույրերի համար:
Վերապատրաստումը կազմակերպել էր Հայկական ակնաբուժության նախագիծ ԲՀ-ն և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, աշխատանքները վարել է էնդոկրինոլոգ Իրինա Մկրտչյանը:
Մասնակից ԲՄԿ (բուժամանկաբարձական կետերի) 24 բուժքույրեր կստատան ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտներ:
Սեմինարի թեման էր՝ շաքարային դիաբետի կառավարումը, նպատակը՝ վաղ շրջանում շաքարային դիաբետ հիվանդության հայտնաբերումը, հիվանդության վերաբերյալ ճիշտ, գրագետ տեղեկատվության մատուցումը, ինչպես նաև հիվանդության բարդությունների կանխարգելումը: