Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Զառիթափ համայնքի Սարավան բնակավայր
13.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Զառիթափ համայնք աշխատանքային այցի շրջանակում համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ եղել է Սարավան բնակավայրում:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է Սարավանի բնակիչներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել սարավանցիներին հուզող խնդիրներին:
Բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրների վերլուծման և դրանցում առաջ քաշված հարցերը մարզպետարանում քննարկելու նպատակով, մարզպետը հանձնարարականներ է տվել իր աշխատակազմի անդամներին և մարզպետարանի համապատասխան ստորանաժանումների ղեկավարներին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը Սարավանից ուղևորվել է դեպի Արտավան բնակավայր: