Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի այցը Մարտիրոս բնակավայր
12.11.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Զառիթափ համայնք աշխատանքային այցի շրջանակում այցելել է սահմանամերձ Մարտիրոս բնակավայր:
Ինչպես բոլոր բնակավայրերում տեղի է ունեցել մարզպետի հանդիպումը գյուղի բնակիչների հետ: Մարտիրոսցիները մարզպետի հետ զրույցի ընթացքում ներկայացրել են իրենց հուզող հարցերը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շրջայց է կատարել Զառիթափ համայնքի գյուղատնտեսական տեխնիկայի ավտոպարկում, ծանոթացել առկա տեխնիկաների վիճակին ու քանակին:
Զառիթափի համայնքապետը նշել է, որ համայնքի բոլոր բնակավայրերն օգտվում են պարկի տարբեր ծառայություններից :