Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արարատ Գրիգորյանի Զառիթափ այցի հաջորդ կանգառը Խնձորուտ բնակավայրն էր
12.11.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի Զառիթափ համայնք աշխատանքային այցի շրջանակում հաջորդ կանգառը դարձյալ սահմանապահ բնակավայր էր՝ Խնձորուտը :
Արարատ Գրիգորյանը հանդիպեց գյուղի բնակիչներին, զրուցեց նրանց հետ, ծանոթացավ գյուղում առկա խնդիրներին: Այնուհետ համայնքի ղեկավարի և մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց գյուղի միջնակարգ դպրոց՝ զրուցեց դպրոցի ուսուցիչների հետ, ապա այցելեց աշակերտներին, հետքրքրվեց նրանց առաջադիմությամբ և դպրոցական առօրյայով:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը նաև շրջայց կատարեց դպրոցի տարածքում, ծանոթացավ Հայկական կարմիր խաչի կողմից դպրոցում իրականացվող մասնակի նորոգման աշխատանքների ընթացքին(փոխվում են դպրոցական շենքի պատուհանները):