Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է սահմանապահ Բարձրունի բնակավայր
12.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խորհրդականների, օգնականների և մարզպետարանի մի քանի ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Զառիթափ համայնք:
Արարատ Գրիգորյանը Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ եղել է խոշորացված համայնքի Բարձրունի բնակավայրում:
Որպես մարզպետի առաջին այց, սահանապահ գյուղի բնակիչներն ավանդական Աղուհացով են դիմավորել Արարատ Գրիգորյանին:
Այնուհետև բնակավայրի վարչական գրասենյակում տեղի է ունեցել մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը բարձրունցիների հետ: