Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամաս

12.11.2019

   Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն  իր խորհրդականների, օգնականի, Վայոց ձորի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետի, Եղեգնաձորի համայնքապետի, Եղեգնաձոր քաղաքի ճարտարապետի և համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ համատեղ, աշխատանքային այց կատարեց Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամաս՝ պարզելու և ուսումնասիրելու տեղում առկա կոյուղու հիմախնդիրը, որը բարձրացվել էր Վայոց ձորի մարզ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ:
  Մարզպետը հանդիպեց քաղաքացիների հետ և լսեց նրանց բողոքները, այցի ժամանակ պարզվեց, որ  հարցն ունի 30 տարվա վաղեմություն:
   Նշենք, որ հարցի քննարկումը դեռ շարունակվում է և հետագա աշխատանքների վերաբերյալ կլինեն հավելյալ հրապարակումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34