Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ
12.11.2019

Նոյեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալեց ԱվտոԿրազ ուկրաինական ընկերության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց ընկերության գործունեության պատմությունը և Վայոց ձորի մարզի հետ կապված հետագա պլանները:
Այնուհետև ավտոձեռնարկության ներկայացուցիչները հանդիպում ունեցան մարզի համայնքների և գործարար ընկերությունների ներկայացուցիչների հետ և ծանոթացրին իրենց արտադրանքի տեսականուն:
ԱվտոԿրազ ուկրաինական ընկերության և Վայոց ձորի մարզի ներկայացուցիչները ձեռք բերեցին հետագա համագործակցության պայմանավորվածություն: