Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

09.11.2019

  Նոյեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մարզպետի խորհրդականների, օգնականների, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:


Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը հացրեց, արդյո՞ք մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, ինչպես նաև ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչությունների պետերը տեղյակ են Ջերմուկի արոտավայրերից Եղեգիս համայնքի տարածքով դեպի Արարատյան դաշտ տարվող ոչխարի հոտի տեղաշարժին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարեց վարչության պետերին՝ այցելել Շատին գյուղի տարածքին հարակից ճանապարհ, հանդիպել հոտի սեփականատիրոջը, ճշտել՝ առկա՞ են տեղաշարժի համար պահանջվող բոլոր փաստաթղթերը և համայնքի ղեկավարի հետ վերադառնալ ու զեկուցել տիրող իրավիճակի մասին: Մարզպետը նաև իր խորհրդական Արմեն Դավթյանին հանձնարարեց ՝ մարզպետարան հրավիրել Եղեգնաձորի ՆԳ բաժնի պետին, նշված տարածքը սպասարկող ոստիկաններին, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Վայոց ձորի մարզային կենտրոնի պետին, ստեղծված իրավիճակի պատճառները քննարկելու նպատակով:


Նախապես պայմանավորվածության համաձայն ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան երկուշաբթի օրը կայացած խորհրդակցության ընթացքում ստացած հանձնարարությունների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ հաշվետվությամբ:
Քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց Շատին գյուղի մանկապարտեզի սեյսմակայունության վերաբերյալ եզրակացությունը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը պահանջեց ներկայացնել հիմնավորում, արդյո՞ք հնարավոր է, վերանորգվելիք շենքը ծառայեցնել որպես մանկապարտեզ և ինչ գործողություններ պետք է իրականացվեն, որպեսզի շենքը ծառայի իր նպատակին:
Նույն վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը տեղեկացրեց, որ մարզի տարածքում իրականացվող ճանապարհների ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքները պատշաճ կարգով կատարվում են և նախատեսվում է աշխատանքներն ավարտվել սահմանված ժամկետներում:


Առողջապահության և սոցիալական ապահովման վարչության պետը նշեց, որ երկուշաբթի օրը մարզպետի կողմից տրված հանձնարարությամբ՝ պետ-պատվերի, ուղեգրումների, մարզային առողջապահական կազմակերպությունների կողմից դեղերի ձեռք բերման խնդիրները ուշադրության կենտրոնում են պահվում:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե դպրոցներում կա՞ սուր-շնչառական հիվանդությունների տարածվածություն և ինչպիսի քայլեր են ձեռնարկվում դպրոցներում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու ուղղությամբ: Վարչության պետը նշեց, որ կան հիվանդության դեպքեր, որի պատճառով ամենօրյա հսկողություն է իրականացվում հիվանդանոցներում բուժվող երեխաների առողջության վերականգման ընթացքին ու դպրոցներում իրականացվում է հիվանդ երեխաների ամենօրյա հաշվառում: Վարչության պետը նշեց, որ իրավիճակը կառավարելի է:

Դպրոցներում հիվանդությունների տարածումը վերահսկելու և կանխարգելման հանձնարարությունը տրվեց նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին: Երկու վարչությունների ղեկավարները հանձնարարություն ստացան նաև ամենօրյա հսկողություն իրականացնել դպրոցներում նորման ջերմային ռեժիմի պահպանման գործում:

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի աշխատակիցը զեկուցեց, որ սուբվենցիոն նոր հայտեր են ներկայացվել ՀՀ ՏԿԵՆ, որտեղ կազմակերպված քննարկմանը մասնակցում է նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը: Քննարկվեց մարզում զբոսաշրջության զարգացման խնդիրները: Մարզպետը հանձնարարեց մարզում զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով կապ հաստատել նաև մարզի այն գործարարների հետ, ովքեր ապրում կամ գործում են արտերկում:

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը ներկայացրեց շաբաթվա ընթացքում բաժնի աշխատակիցների կողմից Ջերմուկ կատարած տնայցի և կատարած աշխատանքների մասին տեղեկություն:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարեց՝ ամրապնդել կապը բարեգործական և հասարակական բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք նախկինում համագործակցել են և պատրաստ են համագոծակցել մարզպետարանի հետ և բաժնի կողմից պատրաստած տեղեկանքներն անապահով ընտանիքների կամ կարիքներով երեխաների մասին տվյալները ներկայացնել նրանց, որպեսզի հնարավոր լինի համագործակցությամբ հասնել խնդիրների լուծմանը:
Մարզպետը բաժնի պետին հանձնարարեց տեղեկատվություն ներկայացնել նաև մարզի տարածքում բռնության դեպքերի մասին և զեկուցագիր ներկայացնել Ջերմուկ տնայցի վերաբերյալ:

Հանձնարարություններ ստացան նաև կազմակերպչական գործընթացներում ընդգրկված ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ավարտին խորհրդակցությանը միացան մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետերը, ինչպես նաև Եղեգիս համայնքի ղեկավարը և զեկուցեցին ոչխարի հոտի տեղաշարժի պատճառով ստեղծված իրավիճակի մասին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանն արդյունավետ աշխատանք մաղթեց խորհրդակցության մասնակիցներին, այնուհետ շարունակեց վերը նշված իրավիճակի հետ կապված հարցերի քննարկումն արդեն հրավիրված պաշտոնատար անձանց և խնդրով հանձնառու աշխատակիցների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34