Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

08.11.2019

  Տեղական ինքնակառավարման մարմինների հարգարժան ղեկավարներ,
ՏԻՄ հարգելի ներկայացուցիչներ:
Շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:


   Հայկական տոնացույցում նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման մարմինների օր: ՏԻՄ առաջին ընտրություններից անցել 23 տարի, որոնք եղել են կայացման տարիներ: Այդ տարիների պատմությունը փաստեց, որ ՏԻՄ համակարգը մեր երկրի կարևորագույն ձեռքբերումներից է:


    Համակարգի դերը պետության զարգացման գործում առավել քան մեծանում է այս պահին, քանզի մեր երկիրն այսօր ապրում է ժողովրդավարական հարաբերությունների նոր որակական մթնոլորտում: Ստեղծված նոր իրավիճակում ժողովուրդը ցանկանում է ավելի մեծ ազդեցություն ունենալ ՏԻ մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կայացման գործում: Եվ կարևոր է, որ համայնքի ղեկավարներն ու ավագանիները գործեն միմիայն օրենքի սահմաններում, կյանքի կոչեն զարգացման ծրագրեր, ի շահ համայնքի հզորացման, ի բարօրություն բնակիչների:


    Հարգելինե՛րս, հզոր համայնքներով է երկիրն ուժեղ դառնում: Կցանկանայի մեր մարզի համայնքները տեսնել զարգացած և հզոր, պատրաստ հաղթահարելու ցանկացած խոչընդոտ և տնտեսական մարտահրավեր:


   Հարգելի՛ հայրենակիցներ, շատ կարևորում եմ բնակիչ և տեղական ինքնակառավարման մարմիններ առողջ հարաբերությունները, քանզի այդ հարաբերություններով է մարդկանց մոտ վստահություն ձևավորվում իշխանությունների հանդեպ:


   Կրկին շնորհավորում եմ ՏԻ համակարգի բոլոր ներկայացուցիչներին, Վայոց ձորի ողջ հանրությանը, Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
Մաղթում եմ՝ ՏԻՄ ներկայացուցիչներին անդադրում աշխատանք, իսկ մարզի բնակիչներին բարօրություն և խաղաղ կեցություն:

Հարգանքով՝
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Արարատ Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26