Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ մարզի համայնքների ղեկավարների հետ աշխատանքային անդրանիկ հանդիպումը

07.11.2019

 Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ մարզի համայնքների ղեկավարների հետ աշխատանքային անդրանիկ հանդիպումը:
Աշխատանքային նիստին մասնակցում էին նաև մարզպետի խորհրդականները և օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, համապատասխան վարչությունների և բաժինների պետերը:
Հանդիպումն սկսվեց մարզպետ Արարատ Գրիգորյանի ողջույնի խոսքով:Մարզպետն իր խոսքում կարևորեց համատեղ աշխատանքի ընթացքում առողջ հարաբերություններ ձևավորելու և պահպանելու հանգամանքը: Համայնքների ղեկավարները շնորհավորեցին Արարատ Գրիգորյանին ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Օրակարգում քննարկվեց հետևյալ հարցերը.
1.ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից մարզի համայնքներ (բնակավայրեր) նախատեսվող այցերի ժամանակացույցի նախագծի քննարկում,
2. ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը արդյունավետ դարձնելու նպատակով Վայոց ձորի մարզպետի կարգադրությամբ ձևավորված մեթոդական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերող աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցերի մասին,
3.Մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին առնչվող հարցերի մասին,
4.Գյուղատնտեսության ոլորտին առնչվող հրատապ խնդիրների մասին,
5.Սոցիալական և առողջապահության բնագավառին առնչվող հրատապ խնդիրների մասին,
6.Մարզի համայնքների 2020 թվականի բյուջեների նախագծերի կազմման առնչվող հարցերի մասին,
7.Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումները օրենքով սահմանված ժամկետներում մարզպետարան առաքելու հարցի քննարկում:
Առաջին հարցի առիթով որոշվեց մարզպետ Արարատ Գրիգորյանի համայնքներ կատարվելիք ժամանակացուցը կազմել յուրաքանչյուր համայնքի ղեկավարի հետ համաձայնեցնելով հանդիպման օրը և ժամը:
Երկրորդ հարցի քննարկման արդյունքում հստակցվեց համայնքների սեփական եկամուտների արդյունավետ հավաքագրմանը և ապառքների վերադարձմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ՝
1. Բնակիչների խոտանված շարժական գույքերը դեռևս հաշվառված են համայնքային բազաներում ,
2. Համայնքների որոշ բնակիչներ ժառանգություն ստացած անշարժ գույքը նոտարական կարգով չեն վավերացրել, որը խանգարում է գույքահարկի հավաքագրմանը,
3. Որոշ գյուղերում հողերի և հողամասերի չափագրման գործընթացում եղել են սխալ չափագրումներ, այսինքն թղթաբանությամբ հողի տեր համարվող գյուղացին փաստացի չի տիրապետում իր տարածքին, որը նույնպես խանգարող հանգամանք է,
4. Հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություններ չեն կատարվել՝ խոտհարքեր դիտարկվող հողերը պետք է տեղափոխվեն արոտավայրերի կատեգորիա, որպեսզի տրվեն վարձակալությամբ:
Վերը նշված խնդիրների լուծման նպատակով մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարականներ տվեց մարզպետարանի, գյուղատնտեսության և բնապահպանության, ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման, ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչությունների պետերին, ինչպես նաև հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետին՝ մեթոդական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել նշված թերությունները և բացթողումները շտկելու համայնքապետարանների կողմից իրականացվելիք աշխատանքներին:
Մարզի համայնքների 2020 թվականի բյուջեի նախագծերի կազմման վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում մարզպետ Արարատ Գրիգորյանն առաջարկեց համայնքներում գյուղատնտեսական գործունեությանը աջակցելու նպատակով հաստիքացուցակներում անպայման ունենալ անասնաբույժի, գյուղատնտեսի հաստիքներ: Մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորեց առարկայական մոտեցում ցուցաբերել հաստիքների թվաքանակի սահմանմանը:
Սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ մարզպետը պահանջեց ծրագրերը ներկայացնել համայնք առ համայնք և հստակ տեղեկություն տալ կատարված աշխատանքների ընթացքի, որակի, կատարման վերջնաժամակետների մասին:
Քննարկման ընթացքում խոսվեց շինաշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղերում եղած թերությունների մասին, որի վերաբերյալ մարզպետ Արարատ Գրիգորյանն իր նկատառումներում կարևորեց մրցույթների արդյունքում ձեռքբերվելիք ծառայության որակը:
Համայնքի ղեկավարները ներկայացրին, ներհամայնքային ճանապարհների խճապատման համար գնումների գործընթացի հետ կապված մի շարք խնդիրներ: Մարզետ Արարատ Գրիգորյանն առաջարկեց հանդիպում կազմակերպել հարցի համար պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկելու խոչընդոտները վերացնելու հնարավորությունները:
Գյուղատնտեսության ոլորտի զարգացման խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ վարչության պետը նշեց, որ խնդիրների լուծման սպասվելիք քայլերի համար իր կողմից կազմվել է 23 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ: Մարզպետ Արարատ Գրիգորյանն առաջարկեց, փաթեթն ուղարկել համայնքների ղեկավարներին, համայնքային համապատասխան մասնագետների հետ քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու համար :
Սոցիալական ոլորտի ներկայացվող խնդիրներից կարևորվեց պետ-պատվերով բուժման ուղեգրելու և վարձատրվող աշխատանքների ծրագրերն առավել նպատակային օգտագործելու հարցերը:
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումներն օրենքով սահմանված ժամկետներում մարզպետարան առաքելու գործընթացին առնչվող հարցերի քննարկման ընթացքում նշվեց այն համայնքները, որտեղից որոշումներն ուշացումով են առաքվում, ինչպես նաև կարևորվեց, որպեսզի ընդունված որոշումներում ՀՀ օրենքներին հղումներըը կատարվի հստակ հիմնավորումով և օրենքներում կատարված փոփոխություններով նորացված տեքստերով:
Հանդիպման ավարտին մարզպետը շնորհակալություն հայտնեց համայնքապետերի ղեկավարներին քննարկվող հարցերի վերաբերյալ կատարած առաջարկությունների համար: Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ կքննարկվեն բոլոր առաջարկությունները:
Մարզպետը նորից կարևորեց առողջ աշխատանքային հարաբերությունները՝ մարզպետարանի և համայնքների միջև:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34