Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձոր մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ մարզի համայնքների ղեկավարների հետ կայանալիք հանդիպման մասին

06.11.2019

 Ս/թ նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ տեղի կունենա մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպում:


Ներկայացնում ենք կայանալիք հանդիպման օրակարգը՝


1.ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից մարզի համայնքներ (բնակավայրեր) նախատեսվող այցերի ժամանակացույցի քննարկում.
(Զեկուցող՝ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյան)


2. ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը արդյունավետ դարձնելու նպատակով Վայոց ձորի մարզպետի կարգադրությամբ ձևավորված մեթոդական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերող աշխատանքային խմբի գործունեությանը առնչվող հարցերի քննարկում.
(Զեկուցող՝ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն վարդանյան)


3.Մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին առնչվող հարցերի քննարկում.
(Զեկուցող՝ Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյան)
 

4.Գյուղատնտեսության ոլորտին առնչվող հրատապ խնդիրների քննարկում.
(Զեկուցող՝ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյան)
 

5.Սոցիալական և առողջապահության բնագավառին առնչվող հրատապ խնդիրների քննարկում.
(Զեկուցող՝ Սոցիալական ապահովության և առողջապահության վարչության պետ Վասիլ Ասլանյան)
 

6.Մարզի համայնքների 2020 թվականի բյուջեների նախագծերի կազմման առնչվող հարցերի քննարկում.
(Զեկուցող՝ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյան)
 

7.Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումները օրենքով սահմանված ժամկետներում մարզպետարան առաքելու գործընթացի վերաբերյալ.
(Զեկուցող՝ Իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյան)

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34