Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

04.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետը խորհրդակցության սկզբում նշեց, որ ծանոթացել է մարզպետարանի ստորաբաժանումների կողմից նախորդ ուրբաթ օրն իրեն ներկայացված հակիրճ տեղեկատվությանը և ստորաբաժանումների գործառույթներին ու նախապատրաստել է հանձնարարականներ, որոնց կատարման ժամկետները մինչև հաջորդ՝ ուրբաթ օրը տեղի ունենալիք խորհրդակցությունն է, իսկ որոշ հանձնարարություների կատարման համար գուցե մի քիչ ավելի երկար ժամանակ պահանջվի: Ներկայացնում ենք մարզի կենսագործունեության ոլորտային ստորաբաժանումների կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հանձնարարականները. մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը հանձնարարվեց մարզային ենթակայության կազմակերպությունների մինչև մեկ մլն դրամ կազմող գնումների անցկացման, մարզի դպրոցներում, ջեռուցման սեզոնից շուտ, ջեռուցում ապահովելու ֆինանսական խնդիրների ապահովման հարցերը պահել ուշադրության կենտրոնում: Քաղաքաշինության վարչությանը հանձնարարվեց փաստաթղթերի ներկայացնել Շատին բնակավայրի կառուցվելիք մանկապարտեզի սեյսմակայության վերաբերյալ, նույն վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնին՝ տեղեկություն ներկայացնել մարզի տարածքում ասֆալտապատման աշխատանքների որակի և ավարտման ժամկետների մասին, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը՝ տեղեկություն ներկայացնել բոլոր համայնքներում ձմեռացման գործընթացի մասին՝ բերքահավաք, անասնակերի կուտակում, անասունների անվնաս տեղաշարժ: Առողջապահության և սոցիալական ապահովման վարչության հանձնարարականը վերաբերում էր պետ-պատվերի, ուղեգրումների, մարզային առողջապահական կազմակերպությունների կողմից դեղերի ձեռք բերման խնդիրներին, իսկ կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարվեց ճշտել բոլոր դպրոցներում արձակուրդից հետո դասերի վերսկսման պայմանները և ջեռուցման ապահովման հնարավորությունները, յուրաքանչյուր դպրոցում: Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը տեղեկություն կտրամադրի սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքի, ժամկետների պահպանման մասին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման Չինաստանի փորձի վերաբերյալ, որտեղ գործուղման է եղել բաժնի գլխավոր մասնագետը: ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչությանը հանձնարարվեց սերտ համագործակցություն պահել համայնքների հետ, մասնակցություն ապահովել համայնքներում կազմակերպվող տարբեր բնույթի միջոցառումներին: Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին հանձնարարվեց ճշտել ՍՕՍ մանկակական գյուղերում գտնվող վայոցձորցի երեխաներին կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու հնարավորությունները, ինչպես նաև փորձել համագործակցություն հաստատել միջազգային և հանրապետական բարեգործական կազմակերպությունների հետ, նշված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով: Մարզպետարանում ներքին կազմակերպչական գործընթացներում ընդգրկված ստորաբաժանումներին նույնպես տրվեց համապատասխան հանձնարարարկաններ: Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խորհրդականներին հանձնարարեց մարզի համայնքների հետ հարաբերությունները դարձնել ավելի սերտ, աշխատանքները՝ ավելի առարկայական:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34