Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Մալիշկա համայնքում կայացած <<Գյուղի օր>> տոնական միջոցառմանը
03.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Մալիշկա համայնքում կայացած <<Գյուղի օր>> տոնական միջոցառմանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը նախ ողջունել է միջոցառման մասնակիցներին, ապա համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել գյուղի մի քանի ազգերի կողմից ներկայացված տաղավարներում, ծանոթացել տաղավարները ներկայացնող անձանց հետ, համտեսել ցուցադրված բարիքներից և բարեմաղթանքներ հղել հողից հաց քամող, բերք ու բարիք արարող մալիշկեցիներին: Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանը, իսկ մալիշկեցիների բերք ու բարիքն օրհնել է Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանին ուղեկցել է մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը: <<Գյուղի օր>> միջոցառումը նշվել է Հին Գյուղի տարածքում: Մալիշկեցիները նշում են, որ իրենք տոնական միջոցառումը կազմակերպել են այդ տարածքում, քանի որ իրենց նախնիները հենց այդ տարածքն են ընտրել գյուղի համար և հավելում, որ միջոցառման օրվա ընտրությունն էլ կապված է գյուղի եկեղեցու բացման հետ, որովհետև նոյեմբերի 3-ին լրանում է Սուրբ Աննա եկեղեցու բացման 19-րդ ամյակը: Նշենք, որ 1828-1831թթ. Մալիշկան վերաբնակեցվել է Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից ներգաղթած 42 ընտանիքներով, իսկ այսօր գյուղն ունի 1250 ընտանիք: