Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական առաջին խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

01.11.2019

  Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ գործակարգավարական առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Մինչ խորհրդակցություն սկսելը, նորանշանակ մարզպետը նախ տեղեկություն ներկայացրեց մինչ մարզպետի պաշտոնը ստանձնելն իր աշխատանքային գործունեության մասին: Այնուհետ խոսեց մարզպետարանում իրականացվող աշխատանքների գնահատման վերաբերյալ իր մոտեցումների, հանձնարարությունների կատարման նկատմամբ աշխատակիցների կողմից բարձր պատասխանատվության դրսևորման, աշխատանքների վերաբերյալ հաշվետվողականության, կարգապահական ներքին կարգ ու կանոնի խստիվ պահպանման մասին:
Որպես առաջին աշխատանքային խորհրդակցություն, ճանաչողության ապահովման համար, ստորաբաժանումների ղեկավարները հակիրճ տեղեկություն ներկայացրին իրենց ղեկավարած ստորաբաժանման կազմի, գործառույթների, կատարած աշխատանքների և առաջիկա անելիքների մասին:

Իրենց գործառույթները ներկայացրին նաև մարզպետի խորհրդականները և օգնականները: Մարզպետարանի գլխավոր քարտուղարը ներկայացրեց իր համակարգման ոլորտները և աշխատանքների ղեկավարման գործառույթը:
Ամփոփելով խորհրդակցությունը, մարզպետը հստակ հանձնարարություններ տվեց յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավարի, կարևորեց աշխատանքների կատարողական որակը և կատարման համար նշված ժամկետների պահպանումը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային շաբաթվա ընթացքում լինելու է գործակարգավարական երկու խորհրդակցություն, երկուշաբթի՝ աշխատանքների քննարկման և հանձնարարությունների տրման համար, իսկ ուրբաթ՝ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ քննարկումների և հաշվետվությունների ներկայացման համար:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34