Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատաժողով սառնամատակարարման և օդորակման սարքավորումների էներգաարդյունավետության թեմայով

21.10.2019

 Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օժանդակությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կազմակերպել էր աշխատաժողով, նվիրված՝ սառնամատակարարման և օդորակման սարքավորումների էներգաարդյունավետությանը: Աշխատաժողովին մասնակցում էին մարզպետարանի համապատասխան աշխատակիցներ, սառնարանային և օդորակման ոլորտի մասնագետներ:
Բանախոսներն էին Օզոնի ծրագրի ղեկավար Լիանա Ղահրամանյանը, ծրագրի փորձագետներ Կամո Ասատրյանը, Արթուր Մկրտչյանը, և ՀՀ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչ Վահագն Աթայանը, որոնց կողմից ներկայացվեց հետևյալ ձեռնարկները՝
• «Էներգախնայողության կարեւորությունը սառնագենտային եւ օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի ընտրության ժամանակ»,
• «Սառնագենտային եւ օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի էներգաարդյունավետության բարձրացման հնարավորությունները»,
• «Ավելի արդյունավետ սառնարանային, օդակարգավորման եւ ջերմային պոմպերով համակարգերի տրամադրման քաղաքականություն, ֆինանսավորում եւ ներդրում»:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից ս/թ մարտի 27-ին վավերացված Կիգալիի փոփոխությունը հնարավորություն է ընձեռում օզոնաանվտանգ նյութերի անցում կատարելիս ուշադրություն դարձնել էներգաարդյունավետության արդի խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34