Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
06.10.2019թ. կայացավ Արխանգելսկի մարզի և Վայոց Ձորի մարզի համատեղ բիզնես ֆորումը:
07.10.2019
06.10.2019թ. կայացավ Արխանգելսկի մարզի և Վայոց Ձորի մարզի համատեղ բիզնես ֆորումը:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին երկու մարզերի միջև ակտիվ փոխշահավետ համագործակցությունը մի քանի ոլորտներով՝ մասնավորապես առողջապահություն, բիզնես, տուրիզմ ու կրթություն:
Բիզնես ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՝
-Արխանգելսկի մարզպետ՝ Առլով Իգոր Անատոլեվիչը, ով ողջունեց հյուրերին և խոսեց առևտրային շուկաների փոխշահավետ համագործակցության, երկկողմանի առևտրային հարաբերությունների, կրթության՝ մասնավորապես փոխադարձ ամառային դպրոցների, առողջապահության՝ առանձնահատուկ կարևորելով առողջապահական հանգիստը, տուրիզմի և իհարկե Արենիի գինու փառատոնից իր վառ տպավորությունների մասին: Նա հույս հայտնեց, որ այս ֆորումը մեծ ազդակ կհանդիսանա հետագա բիզնես համագործակցությունների համար:
- Վայոց ձորի մարզի մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս ողջունեց բոլոր ներկաներին: Նա իր խոսքում հատկապես կարևորեց Արխանգելսկի մարզի հետ բոլոր հնարավոր ուղղություններով համագործակցությունը, առանձնապես նշելով վերջին մեկ տարվա ընթացքում ի կատարված բոլոր նախկին պայմանավորվածությունները, հատկապես առանձնացնելով Արխանգելսկում բացված «Дом Армян» և սույն թվականի հոկտեմբերի 7-ին բացվող «Дом Архангелска» բիզնես կենտրոնները: Նա նշեց, որ մենք խոսում ենք մեկ լեզվով և մեկ մշակույթով և դա արդեն եղբայրական և բարեկամական կապ է և որ այս հարաբերությունները կախված չեն անհատներից այլ երկու ժողովուրդների միջև դարավոր կապի արդյունքն են:
-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունեց մասնակիցներին և կարևորեց նմանատիպ ֆորումների շարունակականությունը մարզերում:
-Ռուսաստանի դաշնությունում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Բաբկո Անդրեյ Վլադիմիրովիչը ողջունեց ֆորումի կազմակերպման նախաձեռնողներին և մասնակիցներին, նա առանձնահատուկ կարևորեց մարզերի միջև փոխադարձ տուրիզմի զարգացումը: Հույս հայտնեց որ բիզնես համագործակվությունների արդյունքում երկու մարզերում էլ կհիմնադրվեն նոր արտադրամասեր՝ հատկապես հիմքում կարևորելով երկու ազգերի բարեկամական հարաբերությունները:
-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ևս ողջունեց ֆորումի մասնակիցներին և կարևորեց երկու մարզերում ռեսուրսների տարբերության մասին, ինչը կարող է խթան հանդիսանալ փոխշահավետ համագործակցության համար:
Բիզնես ֆորումի բացումից հետո մասնակից բիզնեսմենները բաժանվեցին բլոկների՝ բիզնես և տուրիզմ, առողջապահություն և կրթություն, որոնց շրջանակներում ստեղծվեցին առանձին աշխատանքային խմբեր ըստ ոլորտների:
Բիզնես ֆորումն ավարտվեց երկկողմանի ձեռք բերված պայմանավորվածություններով;
Ֆորումի ավարտից հետո Արխանգելսկի մարզի մարզպետ Իգոր Առլովը և նրա գլխավորած պատվիրակությունը Վայոց ձորի մազրպետ Տրդատ Սարգսյանի և մարզպետարանի աշխատակիցների հետ միասին մեկնեցին Մալիշկա համայնքի Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց, որտեղ դպրոցի աշակերտները պատրաստել էին համերգ ի շնորհակալության Արխանգելսկի մարզպետ Իգոր Առլովի նվերների (սպորտային պարագաներ դպրոցականների համար, գրքեր և Արխանգելսկի դպրոցականների ձեռքով պատրաստված հուշանվերներ):