Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այցելություն մարզի ամենատարեց բնակիչներին
02.10.2019
Վայոց ձորի մարզը մեկ դարը բոլորած երկու բնակիչ ունի: Ամենատարեցը՝114 ամյա Սիրուշ Սումբատի Մարգարյանը, ապրում է Գլաձոր գյուղում, իսկ 100 ամյա Գեղեցիկ Սարգիսի Բաբայանը Վերնաշեն գյուղի բնակիչ է:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի որոշմամբ, Տարեցների օրվա կապակցությամբ, հարյուրամյակը բոլորած բնակիչներին տրամադրվել է դրամական աջակցություն:
Այսօր մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը Գլաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Սիրուշ Մարգարյանին և Գեղեցիկ Բաբայանին: Հյուրերը մարզպետի անունից շնորհավորեցին սիրելի տատիկներին, բարեմաղթելով՝ երջանիկ ծերություն, առողջ և անհոգ տարիներ և տատիկներին հանձնեցին դրամական օժանդակությունը:
Նշենք, որ 100 ամյա Գեղեցիկ տատիկը սիրով խնամում է շենքի բակին հարակից փոքրիկ բանջարանոցը, որտեղ լուսանկարեցինք 100 ամյա բանջարաբույծին: Նրա ընտանիքի անդամները մեզ ներկայացրին նաև տատիկի ձեռագործ աշխատանքները, ստեղծված՝ 1932 թվականին: