Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հոկտեմբերի 5-ին կկայանա Արենի Գինու Փառատոն 2019-ը

01.10.2019

 Արենի գինու ամենամյա փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 5-ին: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու փառատոնին:
 Փառատոնի շրջանակներում այս տարի նշվելու է անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական՝ 80-րդ տարեդարձը:․ Միջոցառման ընթացքում տարբեր արտիստներ, ինչպես նաև կոմպոզիտորն անձամբ, այցելուներին կնվիրեն նրա ամենահայտնի ստեղծագործությունների կատարումները:
Արենի փառատոնի գլխավոր հովանավորն է ACBA-CREDIT AGRICOLE BANK ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը։
Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Հայաստանը և մասնավորապես` Արենի համայնքը՝ հարակից համայնքների հետ միասին, հանդես են եկել որպես բարենպաստ և գրավիչ զբոսավայր, այդ թվում՝ նաև որպես գինեգործության բնօրրան և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մաս:
Փառատոնի ընթացքում տեղի և հարակից շրջանների բնակիչներն Արենի գյուղի ամբողջ երկայնքով կներկայացնեն իրենց պատրաստած գինիները, ազգային կերակրատեսակները, ինչպես նաև հուշանվերներ: 

Արենի Գինու Փառատոն 2019

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45