Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին

27.09.2019

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ: Ներկայացվեց 2019 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների համայնքային ոստիկանության գործունեությունը:
Տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում Ա. Հակոբյանին ուղղվեցին համայնքային ոստիկանության պարտականությունների կատարմանը վերաբերող մի շարք հարցեր:
Քննարկվեց նաև մարզի տարածքում հրդեհների կանխարգելմանը, ճանապարհային ոստիկանության խստացված ծառայության իրականացմանը, համայնքներում հողային վեճերին, ազգաբնակչությանը վայրի կենդանիների(արջերի) կողմից պատճառած վնասներին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց Վայոց ձորում հանցագործության դեմ պայքարի, հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում, ինչպես նաև մարզի բնակչության բնականոն կյանքն ապահովելու նպատակով փոխադարձ համագործակցությունն ակտիվացնելու վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53