Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խաչիկ սահմանապահ բնակավայրում տեղի է ունեցել Գաթայի ամենամյա՝ վեցերորդ փառատոնը
23.09.2019
Սեպտեմբերի 21- ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արեն համայնքի Խաչիկ սահմանապահ բնակավայրում տեղի է ունեցել Գաթայի ամենամյա՝ վեցերորդ փառատոնը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը։
Փառատոնի գլխավոր խորհրդանիշ մեծ գաթան այս տարի նախորդ տարվանից ավելի մեծ էր պատրաստվել։
Կազմակերպված համերգին մասնակցել են մարզում գործող պարային համույթներ: Ներկաները վայելել են նաև սիրված երգիչներ Աղասի Իսպիրյանի, Մավր Մկրտչյանի և Գոհար Հովհաննիսյանի կատարումները։