Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Տրդատ Սարգսյանը հյուրընկալել է Հայկական Կարմի Խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին
18.09.2019
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հանդիպում ունեցավ Հայկական Կարմիր Խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի և Վայոց ձորում Կարմիր Խաչի մարզային մասնաճյուղի նախագահ Էմանուել Սարգսյանի հետ։
Հայկական Կարմիր խաչի պատվիրակության անդամները ներկայացրին ՀՀ-ում և մասնավորապես Վայոց ձորի մարզում Հայկական Կարմիր Խաչի իրականացրած գործունեությունը և մարզի հետ հետագա համագործակության իրենց տեսլականը։
Արդյունքում ստորագրվեց համագործակցության հուշագիր, Վայոց ձորի մարզպետարանի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջև։