Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ
17.09.2019
Այսօր Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարին Մարկիդեսի և նրա գլխավորած պատվիրակության հետ։
Քննարկվել են Բիզնես-համալսարան-համայնքներ կապի ամրապնդման համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։
Պատվիրակության անդամները ներկայացրել են Ամերիկյան համալսարանի պատկերացրած տեսլականը հետագա զարգացումների և համագործակցության վերաբերյալ և Վայոց ձորի մարզում նրանց կողմից արդեն կատարված ծրագրերը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն մոտ ժամանակահատվածում կրկին հանդիպելու և նրանց կողմից ներկայացվելիք նոր ծրագրերը քննարկելու համար։