Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է Դուալ կրթություն, մասնագիտական կրթության նոր հնարավորություններ թեմայով գիտաժողովին
17.09.2019
Այսօր Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցել է Կոնրադ Ադենուեր հիմնադրամի "Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս" տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Տնտեսական լրագրողների ակումբ ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված Դուալ կրթություն, մասնագիտական կրթության նոր հնարավորություններ թեմայով գիտաժողովին և հանդես է եկել ողջույնի խոսքով։
Կարևորելով պրակտիկ և տեսական կրթության անհրաժեշտությունը՝ նա հույս է հայտնել՝ մոտ ապագայում մարզում տեսնել այդ ծրագրերի գործնական կիրառումը։