Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում քննարկվել է գյուղատենտեսության զարգացման համալիր ծրագրերի փաթեթ

12.09.2019

  Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ոչ արտագաղթին» նախաձեռնող խմբի կողմից մշակված գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագրի դրույթների վերաբերյալ քննարկում:
Քննարկման թեման Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարների տեղակալներին, գյուղատնտեսներին, համայնքային անասնաբույժներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին և մարզում գործող ֆերմերային տնտեսությունների ղեկավարներին ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը:
Ծրագիրը «Ոչ արտագաղթին» նախաձեռնող խմբի անունից ներկայացրեց Մաթևոս Մարկոսյանը:
Նշենք, որ նախաձեռնող խումբը մշակել և ՀՀ կառավարությանն է ներկայացրել գյուղատենտեսության զարգացման համալիր ծրագիր, որն այլընտրանք է կառավարության առաջարկած գյուղատնտեսության զարգացման ծրագրին՝ ավելի քիչ ներդրումներով ավելի մեծ արդյունքներ ունենալու համար:
Ծրագիրը տրամադրվել է Վայոց ձորի մարզի բոլոր համայնքներին և մարզում գործող ֆերմերներին՝ քննարկելու և ծրագրի իրագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29