Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բիզնես գաղափարներ հանուն Վայոց ձորի զարգացման․

11.09.2019

 Իմ քայլը հանուն Վայոց Ձորի բիզնես ֆորումի շրջանակներում ներկայացվելու են բիզնես գաղափարներ, եթե ցանկանում եք ներկայանալ ձեր բիզնես գաղափարով, ուղարկեք Ձեր ստարտափ կամ սկսնակ բիզնես գաղափարները մեզ և 5 լավագույնները հնարավորություն կունենան իրենց բիզնես գաղափարները ներկայացնելու Իմ քայլը հանուն Վայոց ձորի բիզնես ֆորումի ժամանակ։

Բիզնես ֆորումին մասնակցելու են բիզնես ներդրողներ, որոնց կարող է հետաքրքել ձեր բիզնես գաղափարը ներդրումային տեսանկյունից։

Մասնակցության պահանջները և ընտրության չափանիշները՝
-Բիզնես գաղափարը պետք է իրագործվի Վայոց ձորի մարզում
-Պետք է ունենա սոցիալական բաղադրիչ
-Պետք է նպաստի Վայոց ձորի մարզի ուղղակի կամ աննուղակի զարգացմանը
-Գաղափարները պարտադիր պետք է ուղարկվեն կից ֆայլով, այլ տարբերակներով ուղարկված գաղափարները ՉԵՆ դիտարկվելու
-Առաջնահերթությունը տրվելու է նորարական գաղափարներին

Խնդրում ենք բիզնես գաղափարներն ուղարկել mystepforvayotsdzor@gmail.com էլեկտրոնային հասցեին

Դիմելու վերջնաժամկետը՝ 20․09․2019

Հարցերի դեպքում դիմել Վայոց ձորի մարզպետարան՝ Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժին

Դիմումի ֆայլը /հարկավոր է այն քաշել, լրացնել և ուղարկել նշված էլ․ հասցեով/ ՝
https://docs.google.com/document/d/1gydzSZdkX3raIB_LnvI_aNzmAMLQYjeHQEjvkHsn8BU/edit?usp=sharing

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:24:36