Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Վայոց ձորում գործող ԱՐԵՎԱՁՈՐ ծրագրի մենթորինգային կոնֆերանսը
10.09.2019
Նախորդ շաբաթ Եղեգնաձորի <Գիտելիք> համալսարանի շենքում տեղի ունեցավ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող ԱՐԵՎԱՁՈՐ ծրագրի մենթորինգային կոնֆերանսը, որը նվիրված է զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում հյուրատների, ոլորտային փորձագետների և մյուս շահագրգիռ կողմերի միջև համագործակցությանն ու կապերի հաստատմանը:
Կոնֆերանսին մասնակցում էին ծրագրի շահառու զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ներ` մեծամասամբ հյուրատներ, 1ՄՎտ արևային էլեկտրակայանի անձնակազմը, էներգաարդյունավետ լուծումներ առաջարկող մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի մասնավոր ընկերություններ, անհատ փորձագետներ, քաղաքականություն մշակողներ հանրային ոլորտիցև կանաչ ֆինանսական լուծումներ առաջարկող կազմակերպություններ:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորում կառուցվող արևային էլեկտրակայանի ֆոտովոլտային տեխնոլոգիաների տեղական փորձագետ Ալեքսան Ավագյանը, այնուհետև մասնակիցներին ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Ելույթունեցան Արևաձորի զբոսաշրջության և տեղական զարգացման փորձագետ Լեոնարդո Բորսաչին (Իտալիա), նույն ծրագրի մենթորինգի արևային էներգիայի փորձագետ Հասմիկ Բարսեղյանը, համայնքային զարգացման ռազմավարություններ զբոսաշրջության համար ծրագրի մոդերատոր` Ծովինար Քոչարյանը, մոդերատոր` Վահագն Սահակյանը և ԱՐԵՎԱՁՈՐ մենթորինգի թիմի ղեկավար Մասիմո Գաչին (Իտալիա):
Ներկայացվեց 2016-2019 թթ. ԱՐԵՎԱՁՈՐ ծրագրով ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացված ծրագրերի հաշվետվությունը:
Այնուհետև 4 թեմատիկ խմբերով տեղի ունեցավ քննարկումներ: