Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ <Գյուղական մարզական խաղեր> մրցույթում Վայոց ձորի հավաքականի անդամները մրցանակային տեղեր են գրավել:
09.09.2019
Սեպտեմբերի 4-ից 6-ը Վանաձորի Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել են ՀՀ <Գյուղական մարզական խաղեր> մրցույթի եզրափակիչ մրցումները:
Մրցումներին մասնակցել են ՀՀ տասը մարզերի հավաքական թիմերը:
<Գյուղական մարզական խաղեր> մրցույթի փակման և պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, որի ընթացքում Վայոց ձորի հավաքականի երեք անդամներ արժանացել են պարգևների.
- Նիկիտա Արմենակի Ծատուրյանը (Արենի) վազք 1000 մետր մրցատարածությունում գրավել է 1-ին տեղը, իսկ հնգամարտում՝ 2-րդ տեղը, արժանացել է պատվոգրերի, դրամական պարգևի և <Մեծ> արծաթե մեդալի,
- Դավիթ Ռուբենի Ամրոյանը (Արենի) թենիսի գնդակի նետման մրցույթում գրավել է 2-րդ տեղը, արժանացել է պատվոգրի, դրամական պարգևի և արծաթե մեդալի,
- Գարիկ Գագիկի Սարդարյանը (Եղեգնաձոր) տեղից ցատկ մրցաձևում գրավել է 2-րդ տեղը, արժանացել՝ պատվոգրերի, դրամական պարգևի և արծաթե մեդալի :
<Գյուղական մարզական խաղեր> մրցույթում Վայոց ձորի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում գրավել է չորրորդ տեղը:
Նշենք, որ հնգամարտում ընդգրկված է եղել հետևյալ մրցաձևերը. տղաներ՝ վազք 100 մետր, հեռացատկ տեղից, վազք 1000 մետր (տղամարդիկ), ձգումներ պտտաձողից և թենիսի գնդակի նետում, կանայք՝ վազք 50մետր, հեռացատկ տեղից, վազք 500 մետր, ձեռքերի ծալում և ուղղում մարզանստարանին, հենում պառկած դրությունից և թենիսի գնդակի նետում:


