Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում իրականացվում է մարզային նշանակության Տ-9-21-Հորբատեղ ավտոճանապարհի վերականգման շինաշխատանքներ
05.09.2019
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում իրականացվում է մարզային (տեղական) նշանակության Տ-9-21-Հորբատեղ (Շատին-Արտաբույնք-Հորբատեղ) 6,5 կմ երկարության ավտոճանապարհի վերականգման աշխատանքները:
Ծրագրի պատվիրատուն հանդիսանում է <Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն> պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Աշխատանքների մեկնարկը տրվել է 2019 թվականի հունիսի 3-ից, ավարտը՝ 2020 թվականի ապրիլ ամիս: